Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով
Հունիսի 07, 2025

Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով

Միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով, հաղորդում են Թերթը և  Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ սա Bloomberg Billionaires Index-ի պատմության մեջ երկրորդ ամենամեծ անկման ցուցանիշն է: Մասկին հասցված ներկայիս վնասը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտով: Դրա ֆոնին Մասկին պատկանող ընկերությունների արժեթղթերի գները նվազել են:

Այժմ, ըստ Bloomberg-ի, Մասկի կարողությունը գնահատվում է 334,5 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ նա դեռևս առաջին տեղում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, վնասը կարող է զգալիորեն մեծանալ, եթե ԱՄՆ նախագահը խզի  Մասկի կառավարական պայմանագրերը՝ զրկելով Tesla-ին և SpaceX-ին եկամտի մի մասից:

Գործակալությունը նշում է, որ միլիարդատերը Թրամփի նախագահական ժամկետի առաջին ամիսներին ն ուներ գրեթե 500 միլիարդ դոլար:

Մասկի և Թրամփի միջև հանրային կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ միլիարդատերը հրաժարական է տվել կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից: Բացի այդ, հունիսի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետ է կանչում Իլոն Մասկի գործընկերոջ և նրա SpaceX նախագծերի հովանավոր Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնի համար:

Երեկ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին` 2:5

Ինչպես վարվել խճճված մազերի հետ. 7 ապացուցված խորհուրդ Harper's Bazaar-ից

Բեռնատար է այրվել, տուժածներ կան

Ռուսաստանն Ուկրաինայում պատրաստվում է ամառային հարձակման. The Telegraph

Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին

Հրապարակվել է գերեվարված տղաների լուսանկարը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում ենք վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել և այդ նպատակով ՀՀ վարչապետի թեկնածու առաջարկել. ՀՀԿ

ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց, որ մոլորված տղաներն այժմ ՀՀ-ում են

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված տղաներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ

Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը նախատեսում են հեռախոսազրույց ունենալ

Կայծակնահարության հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Ժպիտն ընդդեմ բոտոքսի. նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել «գեղեցկության ներարկումների» արդյունավետությունը

Ոստիկանության 5 ծառայող հեռացվել է համակարգից